Պարզվում է` պատգամավորները կամ դեսպանատների աշխատակիցներն իրենց մեքենաներով չեն կարող ազատ ելումուտ անել կառավարական երրորդ մասնաշենքի ծառայողական մուտքից: Բանն այն է, որ ծառայողական մուտքի արգելապատնեշը` «շլագբաումը», կարող են բացել համապատասխան հեռակառավարման վահանակի միջոցով, իսկ այդ հեռակառավարման վահանակները միայն նախարարների կամ փոխնախարարների վարորդների մոտ են: Ըստ մեր աղբյուրների` վերջերս օտարերկրյա դեսպաններից մեկը փորձել է իր մեքենայով մտնել ծառայողական մուտքից: Բայց քանի որ այդ պահին նախարարներից կամ փոխնախարարներից որեւէ մեկի վարորդը մոտակայքում չի եղել, դեսպանը ստիպված է եղել տեւական ժամանակ սպասել, մինչեւ կգտնեն մեկին ու կբացեն արգելապատնեշը: Միջադեպից դեսպանը խիստ վրդովվել է եւ սպառնացել բողոքել: