Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դժգոհել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում «Բարսելոնա»-ի հետ կայացած հանդիպման գլխավոր մրցավարի գործողություններից:
«Միլան»-ը 3:1 հաշվով պարտություն կրեց «Կամպ Նոու» մարզադաշտում, և հարձակվողի կարծիքով դրանում շվեդ մրցավար Բյորն Կույպերսy մեծ դեր ուներ:
«Մենք վերականգնեցինք հաշվի հավասարակշռությունը, որից հետո Կույպերսը 11մետրանոց հարված նշանակեց մեր դարպասին: Այդ տարօրինակ որոշումը մեծ ազդեցություն ունեցավ խաղի հետագա ընթացքի վրա: Այժմ ես հասկանում եմ Ժոզե Մոուրինյոյին, երբ նրա թիմը հանդես է գալիս «Կամպ Նոու»-ում: Սակայն կարծում եմ, որ «Բարսելոնա»-ն չունի այս ամենի կարիքը, քանի որ մենք, ի վերջո, խոսում ենք աշխարհի լավագույն ակումբի մասին»,- ասել է Իբրահիմովիչը:











































