Daily Star-ը հաղորդում է, որ լոնդոնյան «Չելսի»-ի ֆուտբոլիստները կարող են 200.000-ական ֆունտ ստանալ, եթե ակումբն ընթացիկ մրցաշրջանում կարողանա իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում «Չելսի» – «Բենֆիկա» առաջին հանդիպումը տեղի է ունեցել Լիսաբոնում և ավարտվել է «արիստոկրատներ»-ի հաղթանակով` 0:1 հաշվով: «Բենֆիկա»-ի արգելքը հաղթահարելու դեպքում լոնդոնյան ակումբը կիսաեզրափակիչում կհանդիպի «Բարսելոնա»-ի հետ:








































