Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կազմել է երկրի «պեդոֆիլային» քարտեզը: Նշված կետերում յուրաքանչյուր 20 րոպեում մեկ երեխա ենթարկվում է սեռական ոտնձգության: Վիճակագրությունը փաստում է, որ շաբաթվա կտրվածքով մանկապիղծների զոհ է դառնում 444 երեխա: 2010/11 թվականներին Անգլիայում և Ուելսում մանկապիղծների զոհն են դարձել 23 հազար երեխաներ, որոնցից 1,472–ը՝ մինչև 6 տարեկան: Ի դեպ, բռնաբարության դեպքերի միայն 10 տոկոսն է դատական ատյաններ մտել:
Աղջիկների նկատմամբ իրականացված բռությունները 6 անգամ գերազանցում են տղաների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը: Այն հանգամանքը, որ օրական 60 երեխա ենթարկվում է սեռական բռնության, մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում` իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:










































