Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում «Բարսելոնա»-«Միլան» պատասխան հանդիպման 41-րդ րոպեին Լեո Մեսսին հեղինակեց իր ընթացիկ մրցաշարի 14-րդ գնդակը:
«Կապտանռնագույներ»-ի առաջատարը ևս մեկ գնդակ հեղինակելով՝ Չեմպիոնների Լիգայի գավաթի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերով կդառնա ռեկորդակիր:
Հիշեցնենք, որ մեկ մրցաշրջանի ընթացքում Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում 14 գնդակ հեղինակել են նաև «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ժոզե Ալտաֆինին (1962/63 մրցաշրջանում) և Ռուդ վան Նիստելրոյը (2002/03 մրցաշրջանում):








































