Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բնակելի թաղամասերում երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի Ekhbaria հեռուստաալիքին:
Ըստ այդ տեղեկությունների՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել Բարզե թաղամասում: Այստեղի հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում: Երկրորդ պայթյունն իրականացվել է Դամասկոսի արվարձաններից մեկում՝ Բեյթ Սահեմում, որտեղ զոհվել է առնվազն 2 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները:
Պայթյունների պատճառների մասին առայժմ տեղեկություն չկա:
Հիշեցնենք. Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվում են զինված բխումները ընդդիմության և իշխանության միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 9000 մարդ: Վերջին շրջանում Սիրիայի քաղաքներում հաճախակի են դարձել ահաբեկչական գործողությունները:








































