Ապրիլի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վթարի հետևանքով «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդ Համլետ Խառատյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:










































