Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկությունում (քառորդ եզրափակիչի շրջանակներում) «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում կհյուրընկալի իտալական «Միլան»-ին: Հիշեցնենք, որ «Սան-Սիրո»-ում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Եթե կատալոնական ակումբը հաղթանակ տանի «ռոսսոներիներ»-ի նկատմամբ, ապա 5-րդ անգամ անընդմեջ դուրս կգա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ:
Նշենք, որ նման ցուցանիշ գրանցել է միայն Մադրիդի «Ռեալ»-ը՝ 1956-1960 թվականներին:








































