Saturday, 06 06 2026
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

Չծեծվելու համար պետք է Ս.Սարգսյանի մոտ աշխատել

Որոշ երկրներում նույնիսկ էշին ծեծելու և բռնաբարելու համար են պատժում, ավելին` Շվեդիայում 23-ամյա տղային դատեցին` մկանը երկու տարի անասելի տառապանքներ պատճառելու և դաժանաբար սպանելու համար:

Սրանք թոշակառու Ալլա Իսրայելյանի հայտնաբերած նախադեպերն են` միջազգային պրակտիկայից, և պատկերացրեք, թե որքան մեծ է եղել նրա վիրավորանքը, երբ այդ ամենին ծանոթանալուց հետո տեսել է հայրենի իրավապահների վերաբերմունքը` իր նկատմամբ կատարված ոտնձգությունների առնչությամբ: Այ, եթե տիկին Ալլան նախագահական նստավայրի հավաքարարը լիներ, ո՛չ իրենց շենքի «ապերո» Կարոն և ո՛չ էլ շենքի լիազոր Սպարտակ Միքայելյանը չէին համարձակվի ծեծել, նվաստացնել, նույնիսկ բռնաբարելու և 16-րդ հարկից գցելու սպառնալիք տալ 62-ամյա միայնակ կնոջը: Այդպես է մտածում տիկին Ալլան, բայց քանի որ նրան նման բախտ չի վիճակվել, ու ինչպես ինքն է ասում` ծոցում «օձ է տաքացրել» (Սպարտակ Միքայելյանին նկատի ունի), այժմ ստիպված է պայքարել իր դեմ դուրս եկած «թայֆայի» ու չուզող հարևանների դեմ:
Ըստ տիկին Ալլայի` իր դեմ արդեն երկու մահափորձ են իրականացրել: Երևանի 16-րդ թաղամասի թիվ 41 շենքի 16-րդ հարկում բնակվող միայնակ կնոջ փոխանցմամբ, իր դեմ լարվել են, քանի որ ինքը ընտրական գործընթացներում կուսակցական դուդուկների տակ չի պարել, իսկ հարևանների հետ հակասությունը բացատրում է կենցաղային երկու խնդիրներով. թույլ չի տալիս, որ հարևաններն անմիջապես իր տանիքում հեռուստացույցների ալեհավաքներ տեղադրեն, քանի որ տանիքը վնասում են, և այդ պատճառով ինքն արդեն 15 տարի ապրում է տանիքից թափվող անձրևաջրերի և հալոցքաջրերի չռչռոցի տակ` թասերի հարևանությամբ: Տանիքը վերանորոգելու խնդրանքով տիկին Ալլան դիմել է Աջափնյակի թաղապետարան, որտեղից 5 տարի առաջ եկել-վերանորոգել են, և նախկին թաղապետի հրահանգով հանվել են նաև տեղադրված ալեհավաքները: Եվ բնական է, որ հարևաններին դուր չի եկել, երբ տիկին Ալլան կրկին փորձել է բարձրաձայնել ոտնահարվող իր իրավունքների մասին: Առաջին «մահափորձի» (երևի ավելի ճիշտ` ահաբեկման) առիթը եղել է թոշակառու կնոջ դիտողությունը հարևանուհու տանը վարձով ապրողներին` գիշերվա ժամերին չաղմկելու և իր հանգիստը չխանգարելու մասին: Դա եղել է 2009-ի օգոստոսին, որից հետո նրա դուռը թակել են և ներկայացել ոստիկանության աշխատակից: Դուռը բացելուց հետո տեսել է համազգեստով և զինված տղամարդու, ում հետ եղել է Թուրքիայում գտնվող իր հարևանի` Աշխենի քույրը` Աննան: «Ինձ հրելով սենյակ մտցրին, և հերոսուհի Աննան ասում էր, որ եկել ենք` գլուխդ լխկելու», – պատմում է տիկին Ալլան` նշելով, որ մինչ այդ նաև հեռախոսային սպառնալիքներ և վիրավորանքներ էր ստացել Թուրքիայում գտնվող հենց իր հարևանուհուց` Աշխենից: Տիկին Ալլան իր տուն ներխուժելուց անմիջապես հետո զանգահարել է Մաշտոցի ոստիկանություն, և միայն ոստիկանության Երևան քաղաքի վարչություն դիմելուց հետո է պարզվել, որ իր տուն եկած ոստիկանի անունը Արսեն է, ով արդեն ոստիկանությունում` Աննայի հետ միասին, իրենից ներողություն է խնդրել: Միաժամանակ ոստիկանությունում հորդորել են հետ վերցնել բողոքը, սակայն ինքը հետ չի վերցրել, բայց գործն էլ իրավախախտների համար հետևանք չի ունեցել: Իսկ երկրորդ միջադեպը եղել է նույն ալեհավաքների պատճառով` անցյալ տարվա հունիսի 8-ին:
Տիկին Ալլայի ջանքերով 2004-ին շենքի լիազոր դարձած Սպարտակ Միքայելյանը, «լավամարդ» լինելու համար, հարևաններին թույլատրել է Ալլայի տանիքին կրկին ալեհավաքներ տեղադրել, իսկ երբ վերջինս այդ ու հրավտանգ վայրում նաև սիգարետ հայտնաբերելու մասին հայտնել է իր «տաքացրած օձին»` Սպարտակին, վերջինս շենքի «ապերո», 30-ամյա Կարոյի հետ նրան հայհոյել է, թևից քաշքշել, Կարոն բողոքավոր կնոջ գլխին է լցրել այդ պահին ձեռքին եղած գարեջրի շշի պարունակությունը, թքել վրան, իսկ երբ խալաթի թևքը պատռվել է, և տիկին Ալլան ընկել է գետնին` սկսել է ոտքերով հարվածել նրան: «Վազեցի մուտք, վերելակը կանչեցի, բայց այդ երկու մարդակերները վազելով հասան մուտք, ես չէի ուզում մտնել վերելակ, այդ Կարոն ինձ հրեց դեպի վերելակ, ես նորից ընկա, երկուսով մտան վերելակ և սեղմեցին 16-րդ հարկի կոճակը, այդ մարդակեր Կարոն ոտքը դրել էր վրաս, ասում էր` քո տանը քեզ կբռնաբարենք և բալկոնից ցած կգցենք, հետո կասենք, որ դու հոգեկան հիվանդ ես, ինքդ քեզ ցած ես գցել…», – պատմում է տիկին Ալլան և ավելացնում, որ 16-րդ հարկում շարունակվել է այդ քաշքշուկը, և ինքն ուղղակի փռվել է իր դիմացի հարևանուհու տան միջանցքում, երբ վերջինս աղմուկի վրա հանկարծակի բացել է դուռը: Սակայն հետագայում չկամ հարևանը, որպես վկա ցուցմունք տալիս, չի հիշատակել, թե տիկին Ալլայի ընկնելու պահին էլ ում է տեսել մուտքում: Մի կերպ տուն հասած տիկին Ալլան զանգահարել է ոստիկանություն, որտեղից ոստիկանները եկել և իրեն տեսել են այդ վիճակում և տեղեկանալով կատարվածի մասին` իրեն առաջարկել են ոստիկանությունում ցուցմունք տալ: Տիկին Ալլան գրել է բողոքը, սակայն այն մնացել է անհետևանք, նույնիսկ դատաբժշկի ուղեգիր չեն տվել, և դա արել են միայն դիմումատուի` Երևան քաղաքի դատախազություն դիմելուց հետո, երբ ստացած վնասվածքներն արդեն մասամբ անցել էին: Նորից է բողոք գրել ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում, սակայն այստեղ էլ մի քանի ոչ ականատես, սուտ ցուցմունք տվողներ են գտնվել, և քննիչ Վ. Վ. Ասատրյանի թեթև ձեռքով գործը «ջրվել է»` քրեական գործի հարուցումը մերժվել է: Եվ եթե այսպես շարունակվի, տիկին Ալլան ստիպված կլինի կամ տունը վաճառել, որը նման վիճակում դժվար թե գնորդ ունենա, կամ` նախագահականում հավաքարարի աշխատանք գտնել: Բայց քանի որ այնտեղ տեղավորվելու հարմար ծանոթ ու նաև ցանկություն չունի, պետք է շարունակի ահաբեկված ու վախը սրտում դուրս գալ տանից, որովհետև այս երկրում մարդու կյանքը գրոշ չարժե:

Էլմիրա Մարտիրոսյան, «ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում