Pinterest-ը սոցիալական ցանցերից ամենաարագ հաջողություն ձեռք բերած ցանցն է, որտեղ հիմնականում տեղադրվում են լուսանկարներ, և որն առավել մեծ տարածում ունի կանանց շրջանում:
Daily Mail-ը գրում է, որ, ըստ երևույթին, համացանցի օգտատերերը փորձել են ստեղծել այս կայքի մի նոր տաբերակ, որը կլինի հատուկ տղամարդկանց համար:
Բայց պարզվում է, որ նոր կայքն իրենից ներկայացնում է տղամարդկանց հետաքրքրությունները ներկայացնող շատ պարզունակ տարբերակ։ Նոր Pinterest-ը, որը կոչվում է Snatchly, ընդամենը պոռնոգրաֆիկ կայք է:
Կայքի հիմնադիր Նել Նոթսն ասում է, որ Snatchly-ն հատուկ ստեղծվել է տղամարդկանց գրավելու համար:










































