«Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ երկրները մտադիր են Սիրիայի ազգային խորհուրդը ճանաչել որպես իրենց դաշնակից և սիրիական բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ են արել մտնել այս կոալիցիայի մեջ:
«Սիրիայի բարեկամներ»–ի եզրափակիչ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Սիրիայի ազգային խորհուրդը հիմնական դաշնակից է, և մենք բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում միավորվել դրա հովանու ներքո»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն՝ Ստամբուլի համաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Գալյունը միջազգային հանրությանը կոչ էր արել ՍԱԽ-ն ճանաչել որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ:










































