Հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ ո՞ր կուսակցությանն են սատարելու՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում EMPYRAY խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը պատասխանեց, որ ով շատ վարձատրի՝ նրա կողմից էլ կերգեն, բայց մինչ օրս որևէ կուսակցության կողմից երգելու առաջարկ չի եղել: Լինելու դեպքում էլ իրենց միակ հետաքրքրությունը ֆինանսն է:
«Եթե մեր երգը հնչի այս կամ այն կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում, դա բոլորովին կապ չունի մեր քաղաքական դիրքորոշման հետ: Գաղափարապես ոչ մի բան չենք կապում իրենց հետ»,- ասաց նա: Իսկ կա՞ արդյոք այնպիսի կուսակցություն, որի հետ չէին ցանկանա համագործակցել` երգիչը նշեց, որ որևէ սահմանափակում չկա. «Եթե իրենց առաջարկը մեզ կհետաքրքրի ֆինանսապես, կերգենք ցանկացած կուսակցության կողմից: Բայց դա չի նշանակում, որ նրանց քաղաքական հայացքների կրողն ենք: Մենք՝ որպես քաղաքացի, կարող ենք կանգնել ցանկացած վայրում և երգել»:









































