Կոնգոյի հանրապետությունում մարտի սկզբին ռազմական պահեստի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 282-ի: Այս մասին հայտնել է Associated Presse գործակալությունը` հիմնվելով երկրի պաշտպանության նախարար Պիեր Մուսայի տեղեկատվության վրա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ զոհվել է 246 մարդ:
Մուսայի խոսքով` զոհերի թիվն աճել է, քանի որ փկատակների տակից փրկարարները գտել են մի քանի տասնյակ մարդու դիակներ: Նախարարը չի բացառել, որ զոհերի թիվը կարող է մեծանալ:
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ փրկարարները փլատակների տակից հանել և ոչնչացրել են ավելի քան 16 տոննա զինամթերք:
Հիշեցնենք, որ Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի ռազմական պահեստում տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է կարճ միացումը:










































