Իրաքում սպանվել են աշխարհազորի մի մարտիկ, նրա կինն ու որդին: Свобода ռադիոկայանի ներկայացմամբ` Դիյալայում անհայտ անձինք մտել են Աթի Խալիլի տուն, ով «Սահվա» զինված ջոկատի անդամ էր, և կրակ բացել:
«Սահվա» աշխարհազորը կազմավորվել է 2006թ. վերջերին՝ սուննիական ցեղերի կողմից: Այդ կազմավորումը աջակցում էր ամերիկացի զինծառայողներին «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաքում վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների գագաթնաժողովը, որի բացման օրը Բաղդադում ուժգին պայթյուն էր եղել:








































