Հայաստանի ֆուտբոլի ֆեդերեցիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում, մարտի 31-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Շենգավիթ» թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ «Շենգավիթ»-ի:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին և ապրիլի 1-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի հանդիպումները:












































