Saturday, 06 06 2026
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները

Քանի հայ է պատրաստ հանուն Հայաստանի ասելու, որ ինքը թուրք է

2007 թ. ճիշտ այս օրը հրեշավոր իրադարձություն տեղի ունեցավ Ստամբուլում: Տեղական ժամանակով ժամը 15.00-ի սահմաններում սպանվեց «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Ըստ նախնական տեղեկությունների` 18-20 տարեկան մի երիտասարդ Դինքի վրա ատրճանակից կրակել էր այն բանից հետո, երբ անհայտ մեկը «Ակոս»-ի խմբագրին դուրս էր հրավիրել խմբագրության շենքից: Ստացված վնասվածքներից Հրանտ Դինքը տեղում մահացել էր: Մարդասպանը, որը դեպքի վայրում էր թողել հրազենը, կրակել էր հինգ անգամ: Կրակոցներից երեքը հասել էին նշանակետին: Փամփուշտներից մեկը խոցել էր Հրանտ Դինքի սիրտը, երկուսը դիպել էին գլխին: Ավելի ուշ Հրանտ Դինքի սպանությունն իրականացնելու կասկածանքով երկու հոգի ձերբակալվեցին։ «Ակոսի» խմբագրությունը գտնվում է Ստամբուլի Օսման բեյ թաղամասում` բանուկ և մարդաշատ մի փողոցում, և տեղի ունեցածը, փաստորեն, ավելի շատ նմանվում է հրապարակային մահապատժի: Միջազգային լրատվական գործակալությունները երեկ արդեն հաղորդագրություններ էին տարածում այն մասին, որ Դինքը մինչ այդ սպառնալիքներ է ստացել թուրք ազգայնականներից: Սա նշանակում է, որ Թուրքիայի իշխանությունները պարտավոր էին հոգ տանել Դինքի անվտանգության մասին, մի մարդու, որն իր գործունեության բերումով վերջին շրջանում նաև միջազգային լայն ճանաչում էր ձեռք բերել: Հրանտ Դինքը, սակայն, պրոբլեմներ ուներ նաև թուրքական իշխանությունների հետ և վերջին տարիներին պարբերաբար հետապնդումների էր ենթարկվում այդ երկրի դատական իշխանությունների կողմից: Մեկ տարի առաջ նա թուրքական դատարանի կողմից ազատազրկվել էր թուրք ազգին վիրավորելու մեղադրանքով, և միայն եվրոպական կառույցների ճնշումների ներքո էր վճիռը փոխարինվել պայմանական ազատազրկմամբ: Այս ընթացքում նույն` թուրք ազգին վիրավորելու համար Դինքի դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել: Իսկ թուրքական դատարանը այսօրինակ վիրավորանքների թվին է դասել այն, որ Դինքը բացեիբաց խոսում էր Հայոց ցեղասպանության մասին:
«Այդ հարցի լուծումը մեզնից կախված չէ». սա մի նախադասություն է, որ հատկապես վերջին շրջանում շատ է հնչում Հայաստանում և հասնում պաշտոնական մակարդակի: Երկիրը, պետությունը, իշխանությունը, հանրությունը հաճախ են դիմում այս և նման նախադասությունների` փորձելով արդարացնել տապալումը կամ անգործությունը: Հանրությունը և նրա յուրաքանչյուր սուբյեկտ ասում է, թե ինքը չի կարող երկրի ներքին կյանքում բարեփոխումների հասնել։ Սա Հայաստանում իշխող մտածելակերպ է և, ըստ էության, նշանակում է, որ մենք ինքներս մեզ դատապարտել ենք տաշեղի ճակատագրի, որը հեղեղի մեջ ընկած գնում է` ինքն իր ընթացքը չկառավարելով: Ու մենք, այդ հեղեղի մեջ ընկած, ասում ենք` դե, ի՞նչ կարող ենք անել, ոչինչ էլ չենք կարող անել: Երբեմն չենք կարողանում ելք գտնել այնպիսի իրավիճակներից, որտեղ ելքը պարզից էլ պարզ է: Եթե այսպես է, մենք չենք կարող հաղթահարել ավելի բարդ և բարդագույն իրավիճակները: Դժվար է ասել` սա պատճա՞ռ է, թե՞ հետևանք, բայց ողբերգությունն այն է, որ մենք մեզ հակառակորդ ու թշնամի ենք համարում այնպիսի ազգերի, որոնք նման պրոբլեմ ընդհանրապես չունեն: Խոսքը մասնավորապես թուրքերի մասին է, որոնք 2007 թ. հերթական անգամ ցույց տվին, որ կարողանում են անգամ ամենաանհույս վիճակներն այնպես շրջել, որ դա ծառայի իրենց իսկ շահերին: Խոսքն այն մասին է, թե ինչպես թուրքերը Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծված, թվում է՝ իրենց համար միանշանակորեն խայտառակ վիճակը կարողացան օգտագործել ի շահ իրենց: Երբ Դինքը սպանվեց, աշխարհի առաջին ռեակցիան այն էր, թե ահա Թուրքիան` հետադիմական այդ երկիրը, չի կարողանում հանդուրժել ազատություն, տառապում է այլատյացության բարդույթով և հետամնաց ասիական երկիր է: Եվ ի՞նչ տեղի ունեցավ հետո. այդ երկրի քաղաքացիները դուրս եկան փողոց ու ասացին` «Մենք հայ ենք», «Մենք Հրանտ Դինքն ենք»: Գուցե նրանք իսկապես ատում են թե՛ հայերին, թե՛ Հրանտ Դինքին, բայց նրանք դուրս եկան փողոց` Դինքի արյունը իրենց երկրի վրայից մաքրելու, նրանք դուրս եկան փողոց` տարանջատվելու մարդասպաններից, չնայած ակնհայտ էր, որ Թուրքիայում շատերը ցանկացել են Դինքի մահը: Բայց նրանք Դինքի համար չէ, որ փողոց էին դուրս եկել, այլ իրենց երկրի ու հայրենիքի: Որովհետև նրանք չեն ասում. «Մենք ոչինչ անել չենք կարող», նրանք գնում և անում են այն, ինչ անհրաժեշտ է անել: Եվ այդ ֆոնին այնքան ողորմելի ու խղճուկ էին երևանյան միջոցառումները. տխմար և միօրինակ պլակատներ, որոնց վրա գրված է այն, ինչ կգրեր «ազգային դաստիարակություն ստացած» յուրաքանչյուր չորրորդդասարանցի: Ես չեմ ուզում մորթված տեսնել այն երեխայի ապագան, որն այդ օրերին Ազատության հրապարակում իր ձեռքին պահել էր «Ես թուրքերի մերը» պլակատը: Ես նայում էի նրան և ուզում էի հասկանալ` արդյոք նա երբևէ ուժ կունենա՞ ասելու՝ «Ես թուրք եմ» այն ժամանակ, երբ դա պետք կլինի իր հայրենիքի ու իր սրբության փրկության համար: Եվ ի՜նչ էին մտածում չորս տարի առաջ պետական գերատեսչությունների և նախարարությունների` սգո երթի քշված աշխատակիցները, և ի՜նչ էին մտածում նրանց փողոց քշածները: Նրանք մտածում էին, որ իրենցից ոչինչ կախված չէ, ու միայն ղեկավարությունը կարող է որոշել` իրավունք ունե՞ն իրենք մտածելու, թե՞ ոչ: Եվ հիմա հայ ավանդական մտածողությունը փորձում է մեզանով անել Հրանտ Դինքին ու տեղավորել նրան հայկական կոնտեքստում: Բայց դա արդեն մեզնից կախված չէ, որովհետև Թուրքիան ցույց տվեց, որ ոչ ոքի չի զիջի Հրանտ Դինքին. նրանք ապացուցեցին, որ Դինքը Թուրքիայի քաղաքացի է և զոհվել է հանուն Թուրքիայի ապագայի: Իսկ մենք գնացել էինք Ազատության հրապարակ, որ մասնակցենք «Բարգավաճ Հայաստանի» կամ Հանրապետականի նախընտրական գովազդային հավաքին: Կազմակերպիչների միտքն ավելիին չէր «ձգել»։ Դա կախված չէ նրանցից. միակ բանը, որ նրանցից կախված է, փող լափելն է ու սեփական ժողովրդին բզկտելը, ամորձատելը, այն աստիճան, որ այդ ժողովուրդը հասկանա՝ իրենից ոչինչ կախված չէ: Այդ նույն ժողովուրդն է, որ մինչև հիմա ողբում է Սևրի պայմանագիրը` չհասկանալով, որ տաշեղի իր հոգեբանությունն է կործանել իր երազանքը: Այդ նույն ժողովուրդը ուժ չունի անգամ սովորել թուրքից, թե ինչպես կարելի է խուսափել կործանումից անգամ այն ժամանակ, երբ թվում է, թե այլևս ոչինչ անել հնարավոր չէ: Նա, ով չի կարողանում անել անհնարինը, այլևս տեղ չունի արևի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում