«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հրահանգով, երեկ Կենտրոնի անձնագրային բաժնի մի աշխատակից աշխատանքից ազատվել է՝ հանգուցյալ Ֆադեյ Տաճատի Սարգսյանին 2012թ. Աժ ընտրությունների ընտրացուցակներում ընդգրկելու համար:
«Ազատված աշխատակիցը, սակայն, ընդամենը քավության նոխազ Է, որովհետև ակնհայտ Է, որ ընտրացուցակների կեղծումը, հանգուցյալներով և բացականերով հագեցումը տեղի Է ունենում ըստ իշխանության վերին օղակներից եկած հրահանգի»: