ԱՄՆ-ում վիճակախաղի տենդ է: Ամերիկացիների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող «Մեգա միլիոններ» վիճակախաղը շաբաթ վաղ առավոտյան աննախադեպ` 640 միլիոն դոլարանոց ջեքփոթ է խաղարկելու: Կազմակերպիչների խոսքերով` կայծակի` կոնկրետ մարդու հարվածելու հավանականությունը 100 անգամ ավելի մեծ է, քան հնարավոր 56 թվերից 5-ը գուշակելը:
Հաջողության անհավանականությունը, սակայն, չի կանգնեցնում ազարտի սիրահար ամերիկացիներին: Տարբեր քաղաքներում վիճակախաղի տոմս գնել ցանկացողները վիթխարի հերթեր են գոյացրել: Տոմսն արժե 1 դոլար: 1 ժամում 1 միլիոն տոմս է վաճառվում: Ոմանք ամենևին չեն խնայում իրենց գումարները: Արիզոնայի սրճարաններից մեկում մի այցելու 2600 դոլարի տոմս է ձեռք բերել: Մինչև հաղթողի ի հայտ գալը ջեքփոթի գումարը 10-15 անգամ կաճի:











































