Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը պաշտոնական առաջարկ կանի Մադրիդի «Ռեալ»-ին` Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնելու նպատակով, որը «քաղաքայիններ»-ը գնահատում 80 մլն ֆունտ:
Կայքը հաղորդում է, որ պորտուգալացուն կառաջարկվի 600.000 եվրո շաբաթական աշխատավարձ: Նշենք, որ ներկայումս ամենաբարձր աշխատավարձը «քաղաքայիններ»-ի կազմում ստանում Կառլոս Տևեսը` շաբաթական 198.000 ֆունտ:
Հիշեցնենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն, ով «Ռեալ»-ի հետ գործող պայմանագիր ունի մինչ 2015 թվականը, «արքայական ակումբ» տեղափոխվեց մանչեսթերյան մյուս ակումբից` «Յունայթեդ»-ից` 80 մլն ֆունտի դիմաց:












































