Բասկետբոլի ազգային Լիգայի նախորդ խաղային օրվա շրջանակներում հանդիպեցին Լոս-Անջելես «Լեյքերս» և Օքլահոմա «Սիթի» ակումբները: Լոս-Անջելեսի «Սթեյփլ Սենթը» վերադարձավ Դերեկ Ֆիշերը, ով «Լեյքերս»-ում խաղացել է 15 մրցաշրջան` այդ ընթացքում 5 անգամ դառնալով NBA-ի չեմպիոն:
Մրզադահլիճում հավաքվածները հոտնկայս ծափահարություններով ընդունեցին իրենց ակումբի նախկին խաղացողին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբում Ֆիշերը տեղափոխվեց Հյուսթոն, սակայն ստանալով ազատ բասկետբոլիստի կարգավիճակ` պայմանագիր կնքեց Օքլահոմա «Սիթի»-ի հետ:










































