Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ու Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն նկարահանվեցին մարզահագուստ արտադրող հանրահայտ Nike ընկերության գովազդում: Գովազդվեցին Nike Mercurial Vapor VIII խաղակոշիկները, որոնց արժեքը կազմում է 160 ֆունտ:








































