2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում, «Ակոս»-ի խմբագրատան առաջ սպանվեց պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքը: Նրա հուղարկավորությունը վերածվեց բազմահազարանոց հանրահավաքի, մի քանի տասնյակ հազար մարդ «Մենք Հրանտ Դինք ենք» պաստառներով դուրս եկան Ստամբուլի փողոցներ` պահանջելով պատասխանատվության կանչել մեղավորներին, գտնել հանցագործության իրական պատճառները:
Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն անմիջապես խոստովանեց հանցանքը: Հետագայում այս գործով ձերբակալվեցին նաև այլ անձինք, որոնց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին:
Երեկ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ այս գործով պարբերաբար նոր բացահայտումներ են լինում:
Հայտնի է, որ այսօր Ստամբուլում տեղի կունենան սգո միջոցառումներ: Պոլսի հայ համայնքի համար սա մեծ կորուստ էր, քանի որ Հրանտն այն քիչ հայերից էր, որ բարձրաձայնում էր համայնքի ունեցած խնդիրների մասին:










































