Saturday, 06 06 2026
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին

ՀՔԾ-ն չի քննել ոստիկանների և զինվորականների հանցագործությունները.ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ հատուկ քննչական ծառայության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Առանձին դեպքերում Ծառայության քննիչների կողմից չեն պահպանվել նախաքննության անցկացման ողջամիտ ժամկետները և դրանք անհարկի ձգձգվել են: Ընդ որում, վերջիններս տվյալ դեպքերում չեն խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական գործի նախաքննության ժամետները, և դրանք բոլոր դեպքերում երկարացվել են սահմանված ժամկետներում և կարգով: Նշված գնահատականը որոշակի առումով ընդունել է նաև Ծառայության պետը իր 2011թ. կատարված աշխատանքների ամփոփման ընթացքում՝ մասնավորապես նշելով, որ Ծառայության կողմից անհրաժեշտ է առանձնակի հետևողականություն դրսևորել նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ:

Շարունակվել են Ծառայության աշխատանքների նկատմամբ քննադատությունները՝ կապված 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության անարդյունավետության հետ: Զոհված անձանց ընտանիքի անդամներն ու հարազատները այն համոզման են, որ Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները: Նշված խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Թոմաս Համերբերգը իր 2011թ. հրապարակված զեկույցում՝ մատնանշելով հարցի կարևորությունն ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հասարակության վստահության բարձրացման տեսանկյունից: Դրական է, որ նշված գործերի քննության վերաբերյալ Ծառայությունը հրապարակել է կատարված աշխատանքների մասին մանրակրկիտ տեղեկատվություն, այդուհանդերձ զոհերի ընտանիքները և հանրությունը ակնկալում են նշված գործերի ամբողջական բացահայտում:
Ծառայության քննությանը օրենքով ենթակա գործերի նախաքննությունը իրականացվել է այլ մարմինների կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ մատնանշում է այն բոլոր դեպքերը, որոնց քննությունը ընդդատյա է Ծառայությանը, սակայն օրենքի այդ պահանջը երբեմն անտեսվել է: Օրինակ, ըստ Ծառայության կողմից ներկայացված տվյալի` ՀՀ ՊՆ զինծառայողի մասնակցությամբ (կողմից) կատարված հանցագործության վերաբերյալ ծառայությունում քննվել է մեկ քրեական գործ: Սա ինքնին արդեն վկայում է օրենքի խախտման մասին, որովհետև հանրությանը հայտնի են ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի մասնակցությամբ (կողմից) կատարված բազմաթիվ հանցագործություններ, որոնք քննվել և ավարտվել են հենց ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում: Այդպիսի դեպքեր եղել են նաև ոստիկանական համակարգում: Ենթակայության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտումը հանգեցրել է նախաքննության ընդհանուր պայմանների խախտման, ինչի հետևանքով կասկածի տակ է դրվել նախաքննության օբյեկտիվությունը:

Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների խախտումները և կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Կարևորելով Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանումը՝ Պաշտպանը գրավոր հարցմամբ դիմել էր Ծառայությանը՝ պարզելու, թե ինչ տեղեկատվություն է առկա այդ խնդրի վերաբերյալ տվյալ մարմնում և ինչ միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Ի պատասխան, Ծառայությունը հայտնել է, որ աշխատակիցները «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին ծանոթացել և ներկայացվող պահանջների պահպանման մասին նախազգուշացվել են:

Ըստ Ծառայության կողմից հայտնած տվյալների, պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսևորումների) դեպքերով 7 քրեական գործ է քննվել, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, 1-ը կարճվել է կողմերի հաշտվելու հետևանքով, իսկ 2-ը մնացել են անավարտ: Ներկայացված թվական տվյալները վկայում են, որ պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսևորումների) արժանացած ոչ բոլոր քաղաքացիներն են հաղորդում ներկայացրել Ծառայություն, ինչը վկայում է, որ Ծառայության համապատասխան գործառույթների իրացումը պաշտոնատար անձանց կողմից իրականում կատարված բռնության դեպքերին խիստ անհամաչափ է, և դա Ծառայության գործառույթների ոչ բավարար լուսաբանման և հասարակության շրջանում վերջինիս նկատմամբ ոչ բավարար վստահության արդյունք է:

Դրական է, որ ընթացիկ տարում Ծառայության վարույթում քննվել է 193 քրեական գործ, որից 69-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով մեղադրանք է առաջադրվել հիմնականում ոստիկանության, ՊԵԿ, քրեակատարողական հիմնարկների, ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ: Ծառայության վարույթում քննված և ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր.դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր, որոնք սահմանված ժամկետում քննարկվել են, և ձեռնարկված միջոցառումների մասին հայտնվել է նախաքննության մարմնին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում