Ժնևում դիվանագետները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի փոխհարաբերությունները: Այս մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հանդիպունից հետո հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Զրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակվել ԱՊՀ երկրների հետ ՌԴ–ի և ԱՄՆ–ի փոխհարաբերությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ–ն, Ժնևում քննարկումներ են եղել նաև Հարավային Կովկասի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրյան խնդիրների կարգավորման վերաբերյալ:










































