Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն: Լոս-Անջելես «Քինգզ»-ի դարպասապահ Ջոնաթան Քուիկը հերթական «մաքուր» հանդիպումն անցկացրեց` ետ մղելով 22 հարված: Քուիկն իր «մաքուր» խաղերի քանակը հասցրեց 9-ի և Բրայան Էլիոթի (Սենտ Լուիս «Բլյուզ» ) հետ միասին հավակնում է ընթացիկ մրցաշրջանի կանոնավոր առաջնության լավագույն դարպասապահի կոչումը նվաճելուն:






































