Wednesday, 10 06 2026
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ

Իտալիայի երկու բնակիչներ ինքնահրկիզվել են

Իտալիայի երկու բնակիչներ մարտի 29-ին ինքնահրկիզման ճանապարհով ինքնասպանության փորձ են արել։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse–ը: Առաջինն իրեն հրկիզել է Ջուզեպպե անունով շինարարը` Բոլոնիայից (նրա ազգանունը դեռ չեն հայտնում): Նա ինքնասպան լինելու մտադրության մասին նամակ է ուղարկել կնոջը, ընկեերներին և հարկային գերատեսչությանը, որից հետո իր վրա բենզին է լցրել ու այրել:

Այրվող մարդուն նկատել և կրակը մարել է ճանապարհային տեսուչը, ով պատահական գտնվել է դեպքի վայրում: Նա շինարարին հասցրել է հիվանդանոց։ Նրա կյանքի համար այժմ բժիշկները պայքարում են:

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել Վերոնայում, որտեղ ինքնասպանության փորձ է արել 27-ամյա արտագնա աշխատողը Մարոկկոյից, ում շինարարական կազմակերպությունը մի քանի ամիս աշխատավարձ չի տվել: Մարոկկացու կրակը ևս հաջողվել է մարել, որից հետո նրան ուղարկել են տեղական կլինիկայում բուժվելու:

Բոլոնիացի իտալացին իրեն հրկիզել է հարկեր վճարելուց խուսափելու համար նշանակված իր դատալսումներից մեկ օր առաջ: Ֆինանսական ոստիկանությունը նրան մեղադրել է 104 հազար եվրո հարկ և տուգանք չվճարելու մեջ, որոնք կուտակվել են 2007 թվականից ի վեր:

Ջուզեպպեն իր թողած նամակում գրում է, որ միշտ վճարել է հարկերը, և իր հասցեին ուղղված մեղադրանքները հարկային մարմիններն են հորինել:

Մեկ օրում երկու ինքնահրկիզման դեպքերն Իտալիայում մեծ ռեզոնանս են առաջացրել, և միանգամից բանավեճներ են սկսվել հարկերը չվճարողների հանդեպ կոշտ միջոցներ կիրառելու նպատակահարմարության մասին:

Երկրի ղեկավարությունը պնդում է, որ այդ միջոցառումները պետք է կատարվեն, քանի որ Իտալիան պարտքային ճգնաժամի մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում