Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ Բայմուրատ Խոջամուհամեդովի հետ:
Հանդիպման ժամանակ Ահմադինեժադը կարևորել է երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը: Բացի այդ, նա կարևորել է Աշգաբադ-Թեհրան երկաթուղու շուտափույթ կառուցումը:
Թուրքմենստանի փոխվարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ահմադինեժադին՝ երկաթուղու շուտափույթ կառուցման հարցում ցուցաբերած օժանդակության համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Թեհրան-Աշգաբադ երկաթգիծը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ, ինչը մեծ փոփոխություններ կառաջացնի տարածաշրջանում:











































