Թուլուզում ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում սպանված 7 մարդու սպանության մեջ կասկածվող ահաբեկիչը կհուղարկավորվի Ֆրանսիայում, քանի որ Ալժիրը հրաժարվել է ընդունել նրա մարմինը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով մուսուլմանական համայնքի ներկայացուցչի հայտարարությունը:
«Մերայի ընտանիքն ինձ խնդրել է 24 ժամվա ընթացքում կազմակերպել հուղարկավորությունը Ֆրանսիայում՝ իշխանությունների համաձայնությամբ, քանի որ Ալժիրը անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել է ընդունել Մուհամմադ Մերայի մարմինը»,- հայտարարել է Փարիզի մզկիթի ներկայացուցիչ Աբդալլահ Զեքրին:
Նրա խոսքերով՝ Մերան ամենայն հավանականությամբ կհուղարկավորվի Թուլուզի մուսուլմանական գերեզմանատանը:
Հիշեցնենք՝ ահաբեկչի հարազատներից մեկը հայտնել էր, որ Մերայի մարմինը Թուլուզից կտեղափոխվի հայրենիք՝ Ալժիր:











































