Tuttosport-ի փոխանցմամբ՝ անգլիական «Տոտենհեմ»-ի նոր մարզիչ կարող է դառնալ «Յուվենթուս»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Անգլիայի ազգային հավաքականի կողմից հրավեր ստանալուց հետո Հարի Ռեդնապը կլքի «Տոտենհեմ»-ը, իսկ ակումբի ղեկավարությունը հետաքրքրվում է Կոնտեի ծառայություններով: «Յուվենթուս»-ի ղեկավարությունը պատրաստ է ամեն գնով իր մոտ պահել իտալացի մասնագետին, ով այս մրցաշրջանում «Յուվենթուս»-ի հետ դեռ ոչ մի պարտություն չի կրել Իտալիայի առաջնությունում:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի մարզիչ Ռեդնապը վերջերս հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Լրատվամիջոցների պնդմամբ՝ հենց Ռեդնապն է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուն:





































