Իտալական «Միլան»-ի ներկայացուցիչներն օրերս հայտարարել էին, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Միլան» – «Բարսելոնա» դիմակայության երկու հանդիպումներն էլ վնասվածքի պատճառով բաց կթողնի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան:
Ահա և պարզ դարձավ, որ «Բարսելոնա»-ի դեմ առաջին հանդիպմանը չի մանսակցի նաև Իգնասիո Աբատեն: Այս ամսվա սկզբին Աբատեն ստացել էր վնասվածք, և «Միլան»-ի մարզչական շտաբը հուսով էր, որ նա կվերականգնվի մինչ այդ հանդիպումը, սակայն պաշտպանը բացակայում է «Միլան»-ի հայտացուցակից:
Աբատեին «կապտանռնագույններ»-ի դեմ առաջին հանդիպմանը կփոխարինի Դանիելե Բոներան:











































