Օրերս պարզ էր դարձել, որ թենիսի Դևիսի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումներին չեն մասնակցի Ռաֆայել Նադալը (Իսպանիա) և Էնդի Մարեյը (Մեծ Բրիտանիա), որոնք ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար՝ երկրորդ և չորրորդ հորիզոնականները:
Ահա և պարզ դարձավ, որ քառորդ եզրափակիչ հանդիպումները բաց կթողնի նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա): Նա չի օգնի իր ազգային հավաքականին ապրիլի 6-8-ը կայանալիք Չեխիայի ընտրանու դեմ պայքարում:
Սերբիայի ազգային հավաքականի ավագ Բոգդան Օբրադովիչը հանգստի իրավունք է տվել Ջոկովիչին, իսկ Սերբիաի հավաքականից կմասնակցեն Յանկո Տիպսարևիչը և Վիկտոր Տրոիցկին:









































