Գիտնականները հաշվարկել են, որ մեր գալակտիկայում կարող են գոյություն ունենալ տասնյակ միլիարդավոր բնակելի մոլորակներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Եվրոպացի գիտնականների մի խումբ հայտարարել է, որ Հարդագողի ճանապարհի գալակտիկայում ապրում է կարմիր գաճաճների 40 %-ը: Դա նշանակում է, որ նրանք իրենց աստղից բարենպաստ հեռավորության վրա են գտնվում, որը ապահովում է կյանքի համար պիտանի պայմաններ և ամենակարևորը՝ այնտեղ հնարավոր է ջրի գոյությունը հեղուկ վիճակում:
Առաջին անգամ այդ մոլորակների քանակը հաջողվել է հաշվել ֆրանսիացի աստղագետ Քսավ Բոնֆիսի ղեկավարած խմբին: 102 աստղերի ուսումնասիրությունից հետո գիտնականները հայտնաբերել են մեծ քանակությամբ լեռնային ռելիեֆ ունեցող մոլորակներ:
Բայց, այնուամենայնիվ, այդ լեռնային մոլորակները պարտադիր չէ, որ կյանքի համար պիտանի լինեն: Բանն այն է, որ այդ աստղերն ավելի սառն են, քան Արևը, իսկ դա նշանակում է, որ ցանկացած մոլորակ ավելի մոտ է պտտվում իր աստղին, քան Երկիրը Արևի շուրջը: Եվ սա այն դեպքում, երբ աստղին մոտ լինելը բավական մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև մոլորակը կարող է «կուլ տալ» ահռելի քանակությամբ ռենտգենային և ուլտրամանուշակագույն ճառագայթներ:
Սակայն գիտնականները լավատես են. եթե հաշվի առնենք, որ Հարդագողի ճանապարհի գալակտիկայում շուրջ 160 մլրդ կարմիր գաճաճներ կան, ապա բնակելի մոլորակների գոյության հնարավորությունը հսկայական է:
Հարկ է նշել, որ նախկինում գիտնականներն ավելի համեստ էին գնահատականների հարցում: Օրինակ` Միշել Գավանլոկը «Հարդագողի ճանապարհի գալակտիկայում ապրելու մոդել» համակարգչային ծրագրի հիման վրա հայտարարել էր, որ այդ գալակտիկայի միայն 1,2 % աստղերն իրենց շուրջը կարող են բնակելի մոլորակ ունենալ, որոնց թիվը մեկ միլիարդ է:











































