Երևանում, այսօր` մարտի 28-ին, ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Ալիխանյան եղբայներ փողոցի 22-րդ շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










































