Կալիֆոռնիայում նինձյաների հագուստով երկու մարդ հարձակվել են ցրիչի վրա և խլել նրա մոտից բժշկական մարիխուանան, որը նա պետք է հասցներ հաճախորդներին: Այս մասին գրում է San Gabriel Valley Tribune-ը:
Լոս Անջելեսի շրջանում տեղի ունեցած պատահարից հետո ցրիչը դիմել է ոստիկանություն և պատմել կատարվածի մասին:
Տղամարդու խոսքերով` նինձյաներն իր վրա են հարձակվել, երբ ինքը պատրաստվում էր նստել ավտոմեքենան` մարիխուանան բաժանելու նպատակով: Չարագործները հարձակվել են և խլել պայուսակը:
Ներկայումս Կալիֆոռնիայի ոստիկանությունը որոնում է «նինձյաներին»: Թե որքան մարիխուանա և գումար են հափշտակել նրանք՝ հայտնի չէ:
Կալիֆոռնիայում թույլատրված է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Այն տրվում է բժշկի ցուցումով:








































