Ամերիկյան հայտնի կինոդերասանուհի և ֆոտոմոդել Շարլիզ Թերոնը երեկ առաջին անգամ փողոց է դուրս եկել իր որդեգրված 4-ամսական որդու` Ջեքսոնի հետ:
Պապարացիները 36-ամյա աստղին փոքրիկի հետ տեսել են Լոս Անջելեսի փոստային բաժանմունքներից մեկի մոտ: Թերոնը փոստային բաժանմունք էր եկել` ստանալու Ջեքսոնի անձնագիրը:
Երեխային նկարել չի հաջողվել: Փոքրիկը գտնվել է Թերոնի ձեռքին` երեխաների փոխադրման համար նախատեսված հարմար «ճամպրուկում», որը դերասանուհին ծածկել էր նախշազարդ սրբիչով: Չնայած լուսանկարում փոքրիկը չի երևում, այնուամենայնիվ, սա առաջին անգամ է, որ «Սպիտակաձյունիկ» և «Որսորդ» ֆիլմերի աստղը հանրության մեջ երևում է որդու հետ:
Դերասանուհին աֆրոամերիկացի երեխայի որդեգրման մասին հայտարարել էր մարտի կեսերին:









































