Իսպանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` Միլանի «Ինտեր» հնարավոր վերադարձի վերաբերյալ: Կիպրոսի «ԱՊՕԷԼ»-ի նկատմամբ «Ռեալ»-ի փայլուն հաղթանակից հետո Ժոզեն հայտարարել է, որ չի բացառում իր վերադարձը նախկին ակումբ, որի հետ պորտուգալացի մասնագետը 2010 թվականին դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող:
««Ինտեր»-ն իմ տունն է, և ես միշտ կարող եմ վերադառնալ այնտեղ: Այժմ ես և այդ թիմի բազմաթիվ երկրպագուներ ցանկանում ենք, որ Անդրեա Ստրամաչիոնին կարողանա շտկել իրավիճակը:
Ինչ վերաբերվում է Ռանիերիի` աշխատանքից ազատմանը, ապա կնշեմ, որ սա ֆուտբոլ է: Եթե քո մարզած թիմը վատ է դրսևորում իրեն, դու ցանկացած պահի կարող ես կորցնել աշխատանքդ»,- իսպանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է պորտուգալացին:







































