Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկություն քառորդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք «ԱՊՕԷԼ» – «Ռեալ» խաղից առաջ գովեստի խոսքեր է հնչեցրել հակառակորդի հասցեին.
«Գաղտնիք չէ, որ մենք սովորելու շատ բան ունենք «ԱՊՕԷԼ»-ից: Այդ թիմն ապացուցեց, որ թիմային խաղն ավելի կարևոր է, քան առանձին ֆուտբոլիստի անհատական վարպետությունը: Նրանցից յուրաքանչյուրը խաղում է իր թիմակցի համար: Կիպրոսցիներն իրենց ողջ ուժերը թողնում են խաղադաշտում՝ հավատալով, որ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այս թիմին:
Պետք է ուղղակի թվարկել այն ակումբները, որոնք «ԱՊՕԷԼ»-ի գրագետ խաղի արդյունքում դուրս են մնացել մրցաշարից. «Պորտու», «Օլիմպիկ», «Շախտյոր»: Այս մրցավեճի ֆավորիտը «Ռեալ»-ն է: Շատ դժվար կլինի արագ գոլ խփել»,- ասել է պորտուգալացի մասնագետը։






































