«Կրասնոդար»-ը սահմանաել է նոր հակառեկորդ: Ռուսաստանի առաջնության 36-րդ տուրում կայացած «Կրասնոդար» – «Ամկար» հանդիպման ժամանակ մարզադաշտ էր եկել 2000 հանդիսական: Նախկին հակառեկորդը պատկանում էր Նալչիկի «Սպարտակ»-ին, երբ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Սպարտակ Ն.» – «Թերեք» հանդիպմանը ներկա էր 2300 հանդիսական:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ակումբն այժմ գտնվում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում՝ վաստակելով 48 միավոր:







































