Հայտնի է դարձել, որ աշխարհի ամենաուժեղ թենիսիտներից երկուսը չեն մասնակցի Դևիսի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումներին:
Marca-ի փոխանցմամբ` թենիսի Իսպանիայի հավաքականի առաջատար Ռաֆայել Նադալը չի կարողանա իր հավաքականին օգնել Ավստրիայի հավաքականի դեմ մրցավեճում: Նադալը վնասվածք է ստացել և չի ցանկանում վտանգել իր առողջությունը։
Իսպանիա – Ավստրիա հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 6- 8-ը: Հիշեցնենք, որ իսպանացիները Դևիսի գավաթի խաղարկության գործող չեմպիոններն են:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիայի հավաքականը ևս կմրցի առանց իր առաջատարի` Էնդի Մարեյի: Աշխարհի 4-րդ ռակետը ցանկանում է հանգստանալ՝ հետագա մրցաշարերից առաջ վերականգնվելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի հավաքականը ապրիլի 6-ից 8-ը Գլազգոյում կմրցի Բելգիայի ընտրանու հետ:












































