Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով` Երևանի քաղաքապետի 2011 թ. հունվարի 17-ի թիվ 61-Ա որոշմամբ, 2011 թ. հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունները, դրանց կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N3-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
2. Վ. Առաքելյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ