Ադրբեջանսական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի ճանաչում Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղի ունեցած ընտրությունները: Այս մասին հայտարարել է Կովկասում ու Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Վերջինս խոսքերով՝ Վրաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չի փոփոխվել և ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Վրաստանին: Ափաթուրայը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Աբխազիայում անցկացվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ մարտի 25-ին Հարավային Օսիայում՝ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այս ընտրությունները չեն ճանաչել նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ը:









































