Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրեց նախորդ խաղային օրվա լավագույն դրվագները: Կրկին փայլում է Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»-ի մեծ եռյակը` Հոլսթոմը, Զետերբերգը և Դաթցուկը: «Կարմիր թևեր»-ը երկար դադարից հետո ջախջախիչ հաղթանակի հասավ Կոլոմբոս «Բլյու Ջաքեթս»-ի նկատմամբ` 7:2 հաշվով, իսկ Հենրիկ Զետերբերգը դարձավ 4 գոլային փոխանցման հեղինակ:









































