«Պարել աստղերի հետ» հեռուստատեսային մրցույթի ընտրական փուլի իրական գույները բացահայտվել են երկրորդ շաբաթվա ընթացքում:
Բեմում հատկապես փայլել է Քեթրին Ջենքինսը, որը ցնցել է ժյուրիին ստեպային ճկուն պարաքայլերով: Պարի հաջողությունը ոչ պակաս կախված էր նրա պարընկեր Մարկ Բալլասից: Օպերայի երգչուհի Քեթրինի սեքսուալ արտաքինը փոքր-ինչ խրտնեցրել էր միայն Լեն Գուդմանին:
Մրցույթին փայլել են նաև թենիսի վարպետ Մարտինա Նավրատիլովան և Մելիսա Ջիլբերտը:
Անցած շաբաթ տեղի ունեցած մրցույթի ընտրական փուլի արդյունքները պարզ կդառնան այսօր երեկոյան: Հենց այդ ժամանակ էլ հայտնի կդառնա` համընկե՞լ են ամերիկացի հեռուստադիտողների և քվեարկողների կարծիքները ժյուրիի հետ, թե՞ ոչ:








































