«Ռեդ Բուլլ»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը Մալայզիայում ընթացող մրցաշարի ժամանակ միջադեպ ունենալով Նարային Կարտիկեյանի հետ՝ հնդիկին «վարունգ» է անվանել:
«Նա շեղվեց ուղեգծից: Իմ կարծիքով՝ հնդիկի համար ամեն ինչ վերջացած էր: Բայց ինչպես կյանքում, այնպես էլ ավտոարշավի վազքուղու վրա գոյություն ունի յուրահատուկ բանջարեղեն` վարունգներից մեկը հայտնվեց իմ ճանապարհին: Կատարվածը ինձ վրա մեծապես ազդեց: Հատկապես մրցման սկզբում, ռադիոկապը կորցնելուց հետո, 4-րդ տեղ զբաղեցնելով՝ լավ ցուցանիշ կարձանագրեի:
Ֆերնանդո Ալոնսոն գերազանց ավտոարշավ անցկացրեց: «Ռեդ Բուլլ»-ն այժմ լավ վիճակում է, իսկ մենք դեռևս հսկայական աշխատանք պետք է կատարենք»,- RTL-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆետտելը:









































