Ֆեյսբուքի փաստաբանները հրաժարվել են մասնակցել սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի դեմ ընթացող դատավարությանը` այն որակելով խարդախ և լի հիանալի հնարավորություններով:
Հայցվորը նյույորքցի ձեռնարկատեր, բազմաթիվ համացանցային բիզնեսներով զբաղվող Փոլ Սեգլիան է, որը Ցուկերբերգից պահանջում է սոցցանցի բաժնետոմսերի կեսը: 2010 թվականին սկսված դատական գործընթացը վերաբերում է դեռևս 2003-ին նրա և Ցուկերբերգի միջև ստորագրված փաստաթղթին, ըստ որի` Ցուկերբերգը պետք է նրան տրամադրի սոցցանցի 50 տոկոսը:
Փաստաթղթում նշված է, որ երբ ինքը` Սեգլիան, դեռևս Հարվարդի ուսանող Ցուկերբերգին առաջարկել է օգնել իրեն փողոցների քարտեզագրման հարցում, նրան նաև տվել է նախնական 1000 դոլար` սոցիալական ցանց ստեղծելու գաղափարը իրականություն դարձնելու համար` պայմանավորվելով այնուհետև դառնալ համասեփականատեր:
Ցուկերբերգի փաստաբանները մեղադրում են Սեգլիային աշխատանքի առաջարկի դիմաց սոցցանց ներթափանցելու նկրտումների համար: Փորձագետների կարծիքով` Սեգլիան դիմել է որոշ խարդախությունների փաստաթղթում տեղեկությունների փոփոխման համար: Թանաքից կարելի է ենթադրել, որ փաստաթուղթը գրվել է երկու տարի առաջ, և դրան հին տեսք հաղորդելու համար Սեգլիան այն ենթարկել է ջերմային մշակման: Մասնագետների կարծիքով` Սեգլիան 2003-2004 թվականներին նաև փոխել է համակարգչի ժամերը, որպեսզի էլեկտրոնային հաղորդագրությունների ժամերը համընկնեն իր ցանկությունների հետ: Դատական գործը շարունակվում է:










































