Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Թայվանի ափերի մոտ: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Xinhua գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ S-70C ուղղաթիռը, որը մեկնել էր մի հիվանդ ինդոնեզացի ծովագնացի ձկնորսական նավից էվակուացնելու համար, ռադարից անհետացել է երկուշաբթի գիշերը:
Վթարը տեղի է ունեցել Օրխիդ կղզու մոտ՝ Թայվանից դեպի հարավ-արևելք:
Առայժմ հաջողվել է փրկել ուղղաթիռում գտնվող անձնակազմի 6 անդամներից միայն մեկին:










































