Sunday, 07 06 2026
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում

Մշակութային արժեքների պահպանության բնագավառում արձանագրվել է խնդիրներ. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին և նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել թանգարանների պահպանման և զարգացման ուղղությամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրվում են պետական պահոցներում պահվող թանգարանային հավաքածուների մոտ 9%-ը:

Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել թատրոնների նյութատեխնիկական հագեցվածության խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման և նոր տեխնիկական հնարավորություններով համալրման կարիք, իսկ առանձին դեպքերում թատրոնները, օրինակ Մնջախաղի պետական թատրոնը ապահովված չէ սեփական տարածքով:

Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել համայնքային գրադարանների պահպանման ուղղությամբ: Թեև Նախարարության ենթակայության տակ եղած 13 գրադարաններում վիճակը էականորեն բարելավվել է, սակայն համայնքների ենթակայության տակ գտնվող գրադարանների վիճակը հեռու է բավարար լինելուց:

Չեն իրականացվել բավարար գործողություններ մարզերում մշակութային կյանքի համաչափ զարգացման համար անհրաժեշտ կայուն և արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Արձանագրվել են խնդիրներ մշակութային արժեքների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության բնագավառում: ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օտարման ոչ ենթակա ցուցակում ընդգրկված որոշ շենքեր գտնվում են քանդման վտանգի տակ: Ըստ որոշ ուսումնասիրությունների, «Կումայրի» ճարտարապետական արգելոց թանգարանում որոշ շենքեր վթարային վիճակում են:

Չեն ձեռնարկել բավարար միջոցներ` հաշմանդամների համար մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Արձանագրված դրական զարգացումները

Կազմակերպվել են մի շարք պետական պաշտոնական համերգներ:

Հայաս¬տանի ազ¬գային պատկերասրահի ժամանակակից դիզայնով և տեխնիկական հնարավորություններով եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նոր բացված վեբ կայքի (www.nga.am,www.gallery.am) միջոցով հասարակությանը հասանելի են դարձել շտեմարանում գտնվող շուրջ 12.500 թանգարանային արժեքների մասին տեղեկույթները:

Հայաստանի թանգարաններում կազմակերպվել են շուրջ 200 մշտական և անհատական ցուցադրություններ, բացի այդ «Թանգարանների գիշեր» համա¬եվրոպական ակցիային մասնակցել է 59 թանգարան` 107420 այցելու, իսկ Եվրոպական ժառանգության օրերին` 36 թանգարան` 11791 այցելու:

Թանգարանային ֆոնդերը համալրվել են 6661 առարկաներով, ամրակայվել է 2645 և վերականգնվել 1168 թանգարանային առարկա:

Գրադարանային հավաքածուները համալրվել են 59515 միավորով:

Տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով նորացվել են գրադարաններից օգտվողներին տրամադրվող էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրները («EBSKO» և ՌԴ-ի խոշորագույն էլեկտրոնային ռուսալեզու հավաքածուների` «Integrum World» տեղեկատվության տվյալների փաթեթները):

Իրականացվել են արդեն ավանդական դարձած Գրադարանավարի օրվան նվիրված` «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրը, որին մասնակցել է 102 գրադարան և կազմակերպվել է 257 միջոցառում:

Հայ գրատպության 500-ամյակին և «Երևանը՝ 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարություններին ընդառաջ իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Հաշմանդամների գրադարանային սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ Լոռու և Շիրակի մարզային գրադարանների միջոցով իրականացվել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը:

Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ՀՀ Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզային գրադարաններում տեղակայվել է «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագիրը:

«Մշակութային մարզ» ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպվել են շուրջ 74 թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ, գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, ինչպես նաև մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երևանում:

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Գյումրիում ու Վանաձորում առաջին անգամ իրականացվեց «Միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդեսը (մարզային «ArtExpo») և մրցույթ-փառատոնը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում