Լուսանկարչին հետապնդելու համար Մայամիի ոստիկանությունը բերման է ենթարկել Քիմ Քարդաշյանի եղբորը` Ռոբ Քարդաշյանին:
Կիրակի վաղ առավոտյան Ռոբն իր ընկերների հետ Մայամիում է եղել: Նկատելով փողոցով անցնող մի խումբ մարդկանց նկարող պապարացիին՝ Ռոբը սկսել է հետապնդել նրան:
«Պարել աստղերի հետ» հեռուստատեսային մրցույթի նախկին մասնակից Ռոբի խոսքերով` դա պազապես կատակ էր, իսկ TMZ կայքի փոխանցմամբ` լուսանկարիչը սոսկալի վախեցել է և բարձրաձայն օգնություն կանչել:
Մոտակայքում գտնվող իրավապահները բերման են ենթարկել 25-ամյա աստղին, որն արդարացել է ` ասելով, որ կատակում էր: Կարճատև հարցաքննություւնից հետո, հասկանալով, որ կատարվածը թյուրիմացություն է, Քարդաշյանին բաց են թողել:








































