Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը Երևանում ստուգողական հանդիպում անցկացրեց «Բանանց»-ի հետ:
Գյումրեցիները խոշոր հաշվով առավելության հասան «Բանանց»-ի նկատմամբ՝ 4:0 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Դիոպ Դամեն, Տիգրան Դավթյանը, Արա Մկրտչյանը եւ Ֆուֆանա Բեկոն:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին «Շիրակ»-ն Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում կհանդիպի Երևանի «Արարատ»-ին:








































