News Georgia-ի փոխանցմամբ՝ վրացական կողմը պատրաստվում է առաջիկայում Ժնևում կայանալիք բանակցությունների 19-րդ փուլում առաջ քաշել ուժի չկիրառման վերաբերյալ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Վերջինս հավելել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության մեխանիզմների մշակման հարցը: Բացի այդ, դիտարկվելու են նաև հարկադիր վերաբնակների վերադարձը, օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտումները:
Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցությունների 19-րդ փուլը տեղի է ունենալու մարտի 28-29-ին:








































